AddThis Social Bookmark Button

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի ծրագրերը

 
ՄԱԿ ՀԱ-ի իրականացրած, ներկայիս և առաջիկա ծրագրերն ուղղված են տարբեր ոլորտների` ընդգրկելով հասարակության ամենատարբեր շերտերը:

Իր առաքելության և նպատակների համաձայն` ՄԱԿ ՀԱ ծրագրերն ուղղված են ՄԱԿ-ի արժեքների, սկզբունքների և ծրագրերի տարածմանը Հայաստանում և Հայաստանի արժեքների, ավանդույթների ու մշակութային ժառանգության տարածմանն աշխարհում ՄԱԿ-ի կառույցների և ծրագրերի միջոցով:

ՄԱԿ-ի արժեքների և սկզբունքների տարածման նպատակով ՄԱԿ ՀԱ-ն նախաձեռնում է բազմաբնույթ ծրագրեր` նպաստելով Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ), Մարդու իրավունքների և Ակտիվ քաղաքացիության իրականացմանն ու զարգացմանը:

Հայաստանի կայուն զարգացումը ՄԱԿ ՀԱ-ի առաջնայնություններից է և այս գիտակցումով ազգային և միջազգային մակարդակներում ՄԱԿ ՀԱ-ն նպաստում է խաղաղության և կայունության ապահովմանը:

Երիտասարդությունը պետության ապագան է կարգախոսի ներքո ՄԱԿ ՀԱ-ն նախաձեռնում և իրականացնում է երիտասարդական բազմաբնույթ ծրագրեր, որոնք  նպատակ ունեն ակտիվացնել երիտասարդների մասնակցությանը քաղաքացիական կյանքում: ՄԱԿ-ի մարմինների նմանակման միջոցով ՄԱԿ ՀԱ-ն նպաստում է գլոբալ հիմնախնդիրների շուրջ երիտասարդների գիտելիքների ձեռքբերմանն ու ամրապնդմանը:

ՄԱԿ ՀԱ-ն համոզված է, որ արդյունավետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը տեղական և միջազգային ՀԿ-ների միջև քաղհասարակության հզորացման լավագույն գործիքն է: Այս համոզմունքով ՄԱԿ ՀԱ-ն նախաձեռնում է գիտաժողովներ, դասընթացներ, ֆորումներ և կլոր սեղան քննարկումներ:

Հանդուրժողականություն, քարոզարշավ ընդդեմ թրաֆիքինգի և բռնությանը, խաղաղության կառուցում, հակամարտությունների կարգավորում, միգրացիա, մարդու իրավունքներ, երիտասարդների մասնակցություն… Այս բոլորը  ՄԱԿ ՀԱ ծրագրերի անկյունաքարն են:

Հարկ է նշել, որ հիմնադրումից ի վեր ավելի քան 40 ծրագիր է իրականացվել` հազարավոր շահառուների մասնակցությամբ:
© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com