WFUNA's Mission Possible program for high schools in Yerevan

AddThis Social Bookmark Button

 WFUNA's Mission Possible program for high schools in Yerevan

 

Առաքելությունը հնարավոր է

 

ՄԱԿ-ի հայկական ասոցացիան հայտարարում է Հայաստանում Mission Possible ծրագրի մեկնարկը: Mission Possible-ը ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության կողմից իրականացվող ծրագիր է, որը նախատեսված է ավագ դպրոցի աշակերտների համար: Այն հիմնված է ՄԱԿ-ի նպատակների, սկզբունքների և երիտասարդների հետ դասընթացների անցկացման տարիների փորձի վրա և աշակերտներին զինում է զարգացման ծրագրերի կառավարման, ինչպես նաև ՄԱԿ-ի համընդհանուր նպատակների յուրացման հմտություններով: Ծրագիրն աշակերտներին հնարավորություն է տալիս ճանաչել գլոբալ խնդիրները տեղական համատեքստում և գործել հանուն այդ խնդիրների լուծման: Mission Possible-ի ծրագրի մասնակիցները ստանում են 21-րդ դարի քաղաքացիական գիտելիքներ ու հմտություններ և ընդգրկվում են  Կայուն զարգացման նպատակների/SDG's վերբերող ծրագրերին` հասնելով շարունակական փոփոխության  իրենց տեղական համայնքներում: Ծրագիրն իրականացվում է Նեպալում, Հնդկաստանում և կմեկնարկի Հայաստանում:

Ծրագրով նախատեսում է ներառել 5-6 ավագ  դպրոցներ, յուրաքանչյուր դպրոցից 25-30 աշակերտ` կազմված 4-ից 6 հոգանոց թիմերից և երկու ուսուցչից` իրենց դպրոցի թիմերի աշխատանքների ուղղորդման համար: Ծրագրի ընթացքում աշակերտներն աշխատելու են թիմերով և իրականացնելու են համայնքային զարգացմանն ուղղված իրենց ծրագիրը:

Ծրագիրը կմեկնարկի կոնֆերանսով` Հայաստան կայցելեն ՄԱԿ-ի ասոցիացիայի համաշխարհային դաշնության ներկայացուցիչները Նյու-Յորքից, ովքեր կանցկացնեն երկօրյա դասընթացներ, աշխատանքային լեզուն անգլերեն: Ծրագրի մասնակցության առաջին և գլխավոր նախապայմանը անգլերենի իմացությունն է, քանի որ ծրագրի ընթացքում մասնակիցները պետք է անգլերեն շփվեն տարբեր երկրներից իրենց գործընկերների հետ:

Ծրագրի մասնակցության երկրորդ նախապայմանը` յուրաքանչյուր դպրոցից երկուական ուսուցիչների մասնակցությունն է ծրագրի գործընթացին, ովքեր աջակցելու են աշակերտական թիմերին իրենց դպրոցներում: Նախապայման է հանդիսանում նաև ուսուցիչների անգլերեն լեզվի իմացությունը:

 

Ընտրության չափորոշիչները

 

  •   անգլերեն լեզվի վարժ իմացություն (գրավոր և բանավոր) աշակերտների և ուսուցիչների կողմից,
  •   հասարակական ակտիվ գործունեություն տեղական, միջազգային հարթակներում:

 

 

Մասնակից դպրոցներին ներկայացվող պահանջները

  •  ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության հետ ստորագրել փոխըմբռնման հուշագիր մինչ մեկնարկային կոնֆերանսը` 10-11 սեպտեմբերի
  • դպրոցներում առնվազն մեկ կիսամյակ հնարավորություն ստեղծել աշակերտներին մասնակցել  Mission Possible-ի միջոցառումներին` շաբաթական 1,5-3 ժամ տևողությամբ,
  • հնարավորություն ունենալ մասնակցել օնլայն միջազգային կոնֆերանսին,
  • կարողանալ հաշվետվություն ներկայացնել անգլերեն լեզվով,
  •  հնարավորություն ունենալ անհրաժեշտության դեպքում աշակերտներին տրամադրել տարածք և ռեսուրսներ ծրագրերն իրականացնելու համար,
  • դասընթացների համար անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև աշխատանքային գրքերը կտրամադրվեն ՄԱԿ-ի ասոցացիաների համաշխարհային դաշնության կողմից,
  • նշանակել առնվազն երկու ուսուցիչ` վերահսկելու և աջակցելու  ծրագրին դպրոցներում, ինչպես նաև մասնակցելու մեկնարկային կոնֆերանսին,
  • ծրագրի մոնիթորինգի և գնահատման համար գրավոր և բանավոր մեկնաբանություններ ներկայացնել ծրագրի ղեկավարին,
  • մասնակցել ամփոփիչ գնահատման հաշվետվությանը, որը պետք է ներառի նաև աշակերտների և ուսուցիչների ուսումնասիրությունները,
  • համաձայն է հետևել  ՄԱԿ-ի ասոցիցիաների համաշխարհային դաշնության և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի կողմից սահմանված բոլոր նյութերի և ծրագրերի  ապրանքանիշային կանոնակարգումներին:

 

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է` 21.08.2016թ.

Հայտը լրացնելու համար անցնել այս հղումով

 

Մանրամասների, այլ տեղեկությունների և ճշտումների համար կարող եք գրել մեզ, կամ պարզապես զանգահարել`

Կոնտակտային անձ

անուն: Շուրա Մարտիրոսյան

հեռ: 010/565-595

բջջ: 055/87 00 79

էլ-փոստ: Dit e-mailadres is beschermd tegen spambots. U heeft Javascript nodig om het te kunnen zien.

 

Հայտարարությունը հրապարակվել է` 08.08.2016թ.

 


 

 

© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com