Տարածաշրջանային մակարդակ

AddThis Social Bookmark Button
  

Ամեն տարի Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից 30 ուսանողներ մասնակցում են Հարավային Կովկասի տարածաշրջանային ՄԱԿ-ի մոդելին, որը կազմակերպում է ՄԱԿ-ի վրացական ասոցիացիան ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի և ՄԱԿ-ի ադրբեջանական ասոցիացիայի նախաձեռնող խմբի հետ համատեղ "Վստահության կառուցումը Հարավային Կովկասում" ծրագրի շրջանակներում`:


Խորհրդաժողովն անցկացվում է Ծխնեթիում գտնվող Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի Միջազգային կրթական կենտրոնում: Հարավային Կովկասի տարածաշրջանի ուսանողները միավորվում են գլոբալ հիմնահարցեր քննարկելու համար: Նրանք մասնակցում են տարբեր գործնական պարապմունքների, սեմինարների և միջոցառումների, որոնք մշակված են ՄԱԿ-ի համակարգի, ՀԶՆ-ների, գենդերային հիմնահարցերի, հակամարտության կարգավորման, արդյունավետ ներկայացման և այլ հիմնահարցերի մասին վերջիններիս ընդհանուր գիտելիքներն ընդլայնելու համար:

© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com