Տեղական մակարդակ

AddThis Social Bookmark Button


 ԵՊՀ ՄԱԿ-ի մոդել

ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերից շուրջ 35 ուսանողներ մասնակցեցին ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի առաջնորդների կողմից ԵՊՀ  Գիտական ուսանողական խորհրդի հետ համատեղ կազմակերպած ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին: Խորհրդաժողովն անցկացվեց 2008թ. դեկտեմբերի 17-ին ԵՊՀ-ում: Դա յուրաքանչյուր պատվիրակության մեջ 2 կամ 3 ներկայացուցիչ ներառող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մոդելավորում էր: Խորհրդաժողովի թեման "Վրաց-օսական հակամարտությունն" էր:
Խորհրդաժողովից առաջ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան անցկացրեց 2 սեմինար և մեկ հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Մասնակիցներին ներկայացվեցին ՄԱԿ-ի գործառույթները Հայաստանում, և ՄԱԿ-ի մոդելի մասին ֆիլմ ցուցադրվեց: ՄԱԿ ՀՏՎ-ն նաև ՄԱԿ-ի վերաբերյալ օգտակար և կարևոր գրականություն տրամադրեց մասնակիցներին:

Գյումրիի ՄԱԿ-ի մոդել, Շիրակի մարզ

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Շիրակի մարզի Մարզային երիտասարդական կենտրոնի հետ համագործակցությամբ և ՄԱԿ ՀՏՎ-ի աջակցությամբ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով անցկացրեց 2008թ. օգոստոսի 10-ին: Գյումրիի տարբեր համալսարանների (Շիրակի մարզում գտնվող) և երիտասարդական ՀԿ-ների շուրջ 30 ակտիվ անդամներ և ուսանողներ մասնակցեցին ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին, որը նվիրված էր Երիտասարդության միջազգային օրվան:
Նմանակվեց Անվտանգության խորհուրդը` նվիրված "Կոսովոյի ինքնորոշմանը", որտեղ ակտիվորեն քննարկվեց խաղաղապահության հարցը: Այն համընկնում էր ՙՄԱԿ-ի Խաղաղապահության 60-րդ տարեդարձի տոնակատարության հետ:

Կապանի ՄԱԿ-ի մոդել, Սյունիքի մարզ

2007թ. հուլիսի 1-ն ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մարզային երիտասարդական կենտրոնում անցկացվեց ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով: Մասնակիցները Կապանում բնակվող ուսանողներն ու ՀԿ-ների երիտասարդ ներկայացուցիչներն էին: Խորհրդաժողովից առաջ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան նախնական նիստեր անցկացրեց: Խորհրդաժողովի ընթացքում մոդելավորվեց "Արաբ–իսրայելական հակամարտություն" թեմայով Անվտանգության խորհրդի աշխատանքը:
Ուսանողները լավ էին պատրաստվել խորհրդաժողովին; նրանք թեժ քննարկումներ անցկացրեցին և արդյունավետ աշխատանք կատարեցին: Խորհրդաժողովի վերջում մասնակիցները բանաձև ընդունեցին: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցներով:
ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը հիանալի հնարավորություն ընձեռեց մասնակիցներին տեսնելու և մոդելավորելու ՄԱԿ-ի կառույցների աշխատանքը և հասկանալու, թե ինչպես են որոշումներ կայացվում միջազգային մակարդակում: Նրանք դիվանագիտական հմտություններ և գործնական փորձ ձեռք բերեցին, որն իր մեծ ազդեցությունը կունենա նրանց ապագա մասնագիտական գործունեության մեջ:


ՄԱԿ-ի մոդելների շարք Հայաստանում

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի և ՄԱԿ-ի հաղորդակցության խմբի միջև կնքված պայմանագրի համաձայն ՄԱԿ-ի 6 մոդել է անցկացվել Երևանում և Հայաստանի մարզերում սեպտեմբերից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:
Նախապատրաստման փուլն ավարտելուց հետո մասնակիցները մասնակցեցին դասընթացների և սեմինարների ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին պատրաստվելու համար:

2006թ. հոկտեմբերի 26-ին ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով անցկացվեց ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ: Խորհրդաժողովից առաջ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան նախնական սեմինարներ անցկացրեց մասնակիցների համար: 3 սեմինար անցկացվեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում և մեկ սեմինար` ՄԱԿ ՀՏՎ-ում:
ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները շատ ակտիվ էին: Խորհրդաժողովը հաջող էր: Խորհրդաժողովի արդյունքում ընդունվեց համապատասխան բանաձև: Մասնակիցները գոհ էին; նրանք պատրաստակամություն հայտնեցին նորից մասնակցել նման միջոցառման: Վերջում նրանք ստացան մասնակցության վկայականներ:


2006թ. հոկտեմբերի 21-ին Գյումրիում անցկացվեց ՄԱԿ-ի մոդել: Խորհրդաժողովին մասնակցեցին 30 ուսանողներ: Նրանք առաջին անգամ էին ՄԱԿ-ի մոդել խաղում, մասնակիցները լի էին ոգևորությամբ և հետաքրքրությամբ: Նրանք ներկայանում էին որպես իրենց կողմից ներկայացվող երկրի դիվանագետներ: Խորհրդաժողովի վերջում ընդունվեցին 4 բանաձևեր, սակայն որոշվեց վերջիններս միավորել մեկ եզրափակիչ բանաձևում: Այսպիսով, ընդունվեց նախագիծ բանաձևը: Խորհրդաժողովից հետո մասնակիցները հրաշալի տպավորություններ ունեին: Նրանք իրենց հետագա գործունեության համար օգտակար նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեցին:


2006թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով անցկավեց Երևանի Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում, որը նվիրված էր ՄԱԿ-ի հիմնադրման 61-ամյակին: Նույն օրը ՄԱԿ-ի վրացական ասոցիացիան և ՄԱԿ-ի ադրբեջանական ասոցիացիայի Նախաձեռնող խումբը նույնպես կազմակերպել են ՄԱԿ-ի մոդելներ հարևան երկրներում: Ուսանողները կրկնօրինակում էին Անվտանգության խորհրդի աշխատանքը, իսկ օրակարգում իսրայելապաղեստինյան հակամարտությունն էր:
Միջոցառմանը ներկա էին հյուրեր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից: ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ պրն. Վալերի Տկաչուկը, ՄԱԿ ՀՏՎ տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը, Սլավոնական համալսարանի քաղաքագիտության բաժնի դեկանը և ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Ասատրյանը հանդես եկան բացման խոսքով, որից հետո սկսվեց խորհրդաժողովը:

Խորհրդաժողովից հատվածներ հեռարձակվեցին տեղական ԶԼՄ-ների կողմից: Ուսանողները լավ պատրաստված էին, ինչի արդյունքում նրանք անցկացրեցին թեժ քննարկումներ և ներկայացան արդյունավետ կերպով: Ութ ժամ տևած քննարկումներից հետո նրանք ընդհանուր որոշում կայացրեցին և ներկայացրեցին իրենց եզրափակիչ բանաձևը:
ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը հիանալի հնարավորություն ընձեռեց մասնակիցներին տեսնելու և մոդելավորելու ՄԱԿ-ի կառույցների աշխատանքը և հասկանալու, թե ինչպես են որոշումներ կայացվում միջազգային մակարդակում: Նրանք դիվանագիտական հմտություններ և գործնական փորձ ձեռք բերեցին, որն իրենց կյանքում դեռ պետք կգա:

2006թ. հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով անցկացվեց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ուսանողները մոդելավորում էին Անվտանգության խորհրդի աշխատանքը և քննարկում էին իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորումը, որը երկար տարիներ շարունակ գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
Քննարկումների և բանակցությունների արդյունքում դիվանագետներն ընդունեցին բանաձև, որը կիրառելի է թե իսրայելապաղեստինյան հակամարտության, թե միջազգային հանրության համար:

2006թ. հոկտեմբերի 29-ին ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով անցկացվեց Վանաձորում:
Խորհրդաժողովը շատ հետաքրքիր էր; մասնակիցները ոգևորված էին հակամարտության երկու կողմի համար իրատեսական և ընդունելի բանաձև ընդունելու կապակցությամբ: Կոնգոյի պատվիրակների առաջարկով նիստը սկսվեց այս դաժան և ավերիչ պատերազմի անմեղ զոհերի հիշատակի մեկ րոպե լռությամբ հարգանքով: Քննարկումները շատ ակտիվ անցկացվեցին: Մասնակիցներն ակտիվ էին մյուսներին համոզելու և իրենց կողմից ներկայացվող երկրի տեսակետները ներկայացնելու գործում: Վերջում`երկար քննարկումներից և մի քանի նախագիծ բանաձևերից հետո, բոլոր երկրների ներկայացուցիչների աջակցությամբ ընդունվեց բանաձև: Ընդունված բանաձևը կիրառելի էր նաև փախստականների հիմնահարցերի լուծման համար: Խորհրդաժողովից հետո մասնակիցները ցանկություն հայտնեցին շարունակել իրենց մասնակցությունը ապագա հնարավոր նոր մոդելներում:


2006թ. նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով անցկացվեց Գեղարքունիքի մարզում, Գավառում: Մասնակիցները Գավառի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ էին:
Նախնական փուլը ներառում էր հինգ վերապատրաստման դասընթացներ: Այս շաբաթների ընթացքում մասնակիցները կապի մեջ էին ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որոնցից նրանք ստանում էին տեղեկության հիմնական մասը:
Ուսանողները մոդելավորում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Թեման իսրայելա-լիբանանական վերջին հակամարտությունն էր: Մասնակիցները, հիրավի, լավ պատրաստված էին թե երկրի ներկայացման, թե ելույթների առումով: Թեժ քննարկումներ անցկացվեցին ոչ պաշտոնական զրույցների և ուղղակի հարց ու պատասխանի ընթացքում: Մեծ խանդավառություն կար; մասնակիցները շատ ոգեշնչված էին:
Վերջում ընդունվեց եզրափակիչ նախագիծ բանաձև, որը միաձայն ընդունվեց աննշան փոփոխություններից հետո:

Մոդելից հետո ուսանողներն այնքան ոգևորված էին, որ ցանկանում էին այն նորից կրկնել: Նրանք բոլորը խնդրեցին ևս մեկ ՄԱԿ-ի մոդել կազմակերպել Գավառի պետական համալսարանում: Ահա սա է ՄԱԿ-ի մոդելի օգտակարության և արդյունավետության լավագույն ապացույցը:


2006թ. հուլիսի 23-ին ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան ՄԱԿ ՀՏՎ-ի հետ համագործակցությամբ կազմակերպեց ՄԱԿ-ի մոդել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքում: Առաջին անգամ մոդելավորումն անցկացվեց հայերեն լեզվով: Մոդելավորվեց Անվտանգութայն խորհուրդը, և տարբեր համալսարաններից 35 ուսանողներ քննարկեցին Հյուսիսային Կորեայի հիմնահարցը:


© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com