Ծրագրեր

Միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում

AddThis Social Bookmark Button

"Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում" ծրագիր


"Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում" ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի և Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի և "People in Need" չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի համատեղ ծրագիրն է:

Ծրագրի տևողությունը 3 տարի է /2009-2012թթ./: Ծրագրի մեկնարկը տրվել է 2009 թվականի փետրվար ամսին:

Ծրագրի նպատակներն են`

  1. Կանխել Հայաստանի քաղաքացիների ապօրինի միգրացիան
  2. Վերաինտեգրել վերադառնալ ցանկացողներին
  3. Նվազեցնել Հայաստանից միգրացիայի պատճառները


"Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում" ծրագիրն ընդգրկում է չորս հիմնական բաղադրիչ` 

1. "Միգրացիոն հոսքերի վերաբերյալ ընդլայնված միջգերատեսչական համագործակցություն` հիմնված`միջազգային լավագույն փորձի փոխանակման վրա"
Քանի որ միգրացիայի ոլորտում ազգային և միջազգային նախկին ու ներկայիս նախաձեռնությունների համակարգը դեռևս լիարժեք չի գործում, ուստի կարիք ունի հզորացման: Ծրագրի այս բաղադրիչը նախատեսում է բոլոր շահագրգիռ կողմերի կանոնավոր փոխազդեցության համակարգի ստեղծում, միգրացիոն օրենսդրությունը դիտարկող զեկույցի կազմում, վերադարձածների վերաինտեգրման ծրագրի նախագծում և Հայաստանի փորձագետների այցելություններ Ուկրաինա և Չեխիա` փորձի փոխանակման ու հաջողված մեխանիզմների ուսումնասիրման նպատակով:

2. "Ապօրինի միգրացիոն ռիսկերի վերաբերյալ ընդլայնված հանրային իրազեկում: Պոտենցիալ միգրանտների համար մատչելի ծառայություներ, որոնք հնարավորություն կտան վերջիններիս գտնել միգրացիալի այլընտրանքային լուծումներ"
Ծրագրի այս բաղադրիչն անմիջական ազդեցություն կունենա Հայաստանի 4 մարզերի /Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Կոտայք/ և Երևանի վրա, որտեղից միգրացիոն հոսքերն առավել հաճախակի բնույթ են կրում: Նախատեսվում է ընտրված չորս մարզերի և Երևանի խոցելի բնակչությանը տրամադրել միգրացիոն ռիսկերի մասին համապատասխան գիտելիքներ, ստեղծել ու գործարկել միգրացիայի տեղեկատվական հինգ կենտրոններ, միգրացիայի տեղեկատվական կենտրոնների շահառուների համար կազմակերպել վերաորակավորման դասընթացներ:

3. "Կամավոր վերադարձածների համար աջակցության ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովում"
Ծրագրի այս բաղադրիչը վերաբերում է վերադարձածների անհատական աջակցությանը: Նախատեսվում է, որ վերադարձածների առնվազն 20%-ը կօգտվեն իրավաբանական, սոցիալական և խորհրդատվական ծառայություններից, կստանան աջակցություն աշխատանք փնտրելու և վերաորակավորում ստանալու հարցերում, առնվազն 30 վերադարձածներին և նրանց ընտանիքներին դրամաշնորհների միջոցով հնարավորություն կընձեռվի հիմնելու փոքր բիզնեսներ:

4. "Հնարավոր տարբերակներ, թե ինչպես արտասահմանում երկարաժամկետ բնակվող հայերը միգրացիայի կանխարգելման նպատակով կարող են աջակցել Հայաստանի մարզերի զարգացմանը"
Ծրագրի այս բաղադրիչը սփյուռքի կազմակերպությունների միջոցով իր շուրջը կհամախմբի արտասահմանում ապրող հայերի ներուժը: Նրանց աջակցությունն ուղղված կլինի փորձնական զարգացման հիմնադրամի ստեղծմանը: Հիմնադրամի հասույթը կներդրվի վերադարձածների վերաինտեգրման ծրագրերի իրականացման մեջ:


© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com