Ծրագրեր

Փախստականի կողմնացույց

AddThis Social Bookmark Button

Փախստականի կողմնացույց

 
2008թ. Փախստականների Դանիական խորհրդի աջակցությամբ հրատարակված Փախստականի ուղեցույցը մշակվել է ԿՐԻՆԳՈ ցանցի երևանյան համակարգման հենակետի հետ համատեղ ջանքերով` համախմբելով շուրջ 20 ՀԿ-ներ, այդ թվում նաև ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան: Սույն հրատարակությունը նվիրվում է մարդու իրավունքների ակտիվ պաշտպան` ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարեն Ասատրյանի հիշատակին, որն արդեն սկսել էր Փախստականների կողմնացույցը մշակելու նախաձեռնությունը: Փախստականի կողմնացույցը ներառում է փախստականներին ամենաշատ հետաքրքրող հիմանահարցերի վերաբերյալ բազմակողմանի տեղեկություն: Ուղեցույցի առաջին մասը վերաբերում է իրավական ոլորտին, որն անդրադառնում է փախստականների հետ կապված բոլոր իրավական հիմնահարցերին` ներառյալ փախստականների իրավունքներն ու պարտականությունները: Երկրորդ մասում սոցիալական հիմնահարցերի հետ միասին քննարկվում են պետական շահերը, սոցիալական նպաստը, զբաղվածության ոլորտը և այլն: Գրքի 3-րդ և 4-րդ մասերը համապատասխանաբար նվիրված են առողջապահության, կրթության ու մշակույթի հիմնահարցերին: Փախստականների կողմնացույցի նպատակը փախստականներին աջակցելն է` լինելու տեղյակ իրենց իրավունքների մասին և գտնելու բազմաթիվ խնդիրների իրավական և ճիշտ լուծումների եղանակներ:

© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com