Մեր մասին

AddThis Social Bookmark Button
... Ծառայենք հանուն զարգացման

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա ՀԿ-ն հիմնադրվել է 2005թ. հունվարի 15-ին:
Այն համախմբում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին Միավորված ազգերի կազմակերպության արժեքների, գաղափարների և սկզբունքների շուրջ:

Մենք հավատում ենք, որ ապագան պատկանում է համաշխարհային համայնքին` հիմնված համերաշխության, խաղաղության մշակույթի, հանդուրժողականության, գիտակցված քաղաքացիության, մարդու իրավունքների և միջմշակութային երկխոսության վրա, որը ճանաչում և հարգում է ազգային արժեքները և հանդիսանում է ողջ մարդկության համընդհանուր արժեքների երաշխիք:

Մեր առաքելությունն է հանդես գալ որպես երկկողմանի կամուրջ` մի կողմից նպաստելով Հայաստանում ՄԱԿ-ի արժեքների, սկզբունքների և ծրագրերի տարածմանը, մյուս կողմից հայկական արժեքների, ավանդույթների և մշակութային ժառանգության տարածմանը ՄԱԿ-ի կառույցների և ծրագրերի միջոցով ամբողջ աշխարհում` այսպիսով հարստացնելով նաև համաշխարհային մշակութային ժառանգությունը:

Մենք խթանում ենք Հայաստանում ՄԱԿ-ի արժեքների, սկզբունքների և ծրագրերի տարածմանը: Ներկայացնում ենք Հայաստանի արժեքները, ավանդույթները և մշակութային ժառանգությունը ՄԱԿ-ի կառույցների և ծրագրերի միջոցով, այսպիսով հարստացնելով նաև Համաշխարհային մշակութային ժառանգությունը:

Մենք համախմբում ենք Հայաստանի անհատական (ստեղծագործական, պրո‎ֆեսիոնալ, մտավոր, հոգևոր և այլն) և կառուցվածքային (ծրագրային, կառավարման և այլն) ներուժը ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի նպատակների և խնդիրների շուրջ:

Մենք համագործակցում ենք ազգային մակարդակում` հանուն Հայաստանի կայուն զարգացման; տարածաշրջանային մակարդակում` հանուն խաղաղության և կայունության; միջազգային մակարդակում` հանուն Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային համայնքին:

Մենք կազմակերպում ենք քարոզարշավներ` ի նպաստ ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական մասնակցության ակտիվացման, խաղաղության մշակույթի և հակամարտությունների փոխակերպման:

Մենք իրականացնում ենք հետազոտություններ, դասընթացներ, խորհրդաժողովներ, սեմինարներ, համաժողովներ, ցուցահանդեսներ, ՄԱԿ-ի մոդելավորում, իրավապաշտպան, ինտեգրման, բարեգործական և այլ ծրագրեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մատուցում ենք հետազոտական, ուսուցողական, տեղեկատվական, խորհրդատվական և այլ ծառայություններ:

 

Նպատակներն են`
  • Ակտիվորեն տարածել ՄԱԿ-ի սկզբունքներն ու արժեքները
  • Աջակցել ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների վերաբերյալ տեղեկության և գիտելիքների տարածմանը
  • Մասնակցել քաղաքացիական հասարակության ժողովրդավարական գործընթացների կազմակերպմանը և զարգացմանը
  • Տարածել խաղաղաշինության  և ոչ բռնության իդեալները
  • Գործել իբրև Մարդու իրավունքների ակտիվ պաշտպան և քարոզող
  • Սատարել համաշխարհային խաղաղությանը և համագործակցությանը, մասնակցել գլոբալ խնդիրների լուծման գործընթացին
  • Հանուն համագործակցության և միասնության իդեալների սատարման ակտիվորեն համագործակցել տեղական, արտասահմանյան և միջազգային ՀԿ-ների և հաստատությունների հետ, որոնք զբաղվում են համընդհանուր խաղաղության և աշխարհի կայուն զարգացման խնդիրներով, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանությամբ
  • Մասնակցել Հայաստանում ՀԿ-ների զարգացման գործընթացին

Համագործակցություն և անդամակցություն
  • ՄԱԿ-ի Ասոցիացիաների համաշխարհային դաշնության անդամ
  • ՄԱԶԾ Թրաֆիքինգի դեմ պայքարի ՀԿ-ների համագործակցության ցանցի անդամ
  • ՄԱԶԾ Երիտասարդներ և հանդուրժողականություն ՀԿ-ների ցանցի անդամ
  • ՄԱԿ-ի կամավորներ ՀԿ-ների ցանցի անդամ
  • Փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցերով ՀԿ-ների համագործակցության կովկասյան ցանցի անդամ
  • Գործընկեր ՀԿ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի հետ
  • Գործընկեր ՀԿ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ
  • Գործընկեր ՀԿ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ
  • Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմ, Համակարգող խորհրդի անդամ


ՄԱԿ-ի Ասոցիացիաների համաշխարհային դաշնություն

ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնությունը (WFUNA) հիմնադրվել է 1946թ. օգոստոսին` լինելու «մարդկանց շարժում հանուն ՄԱԿ-ի»: ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնությունը հասարակական կազմակերպություն է, որին անդամակցում են ավելի քան 100 տեղական ասոցիացիաներ յուրաքանչյուր ՄԱԿ-ի անդամ երկրում: ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան անդամագրվել է Համաշխարհային դաշնությանը 2006-ին:


ավելին` http://www.wfuna.org

 

© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com