Ծրագրեր

Հայ արվեստի գործիչներն ընդդեմ թրաֆիքինգի

AddThis Social Bookmark Button

"Հայ արվեստի գործիչներն ընդդեմ թրաֆիքինգի" քարոզարշավ


ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի "Թրաֆիքինգի դեմ պայքարի` Կարողությունների զարգացում և զոհերին աջակցություն" ծրագրի շրջանակներում ՄԱԿ ՀԱ-ն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Երգի պետական թատրոնի, Արմենթելի, "Մոնարք TV" ընկերության հետ համատեղ իրականացրել է "Հայ արվեստի գործիչներն ընդդեմ թրաֆիքինգի" հանրային իրազեկությունը բարձրացնող քարոզարշավը 2005թ. հոկտեմբերից մինչև 2006թ. հունվար:

Քարոզարշավի նպատակը հակաթրաֆիքինգային հիմնահարցերի մասին հանրության և մասնավորապես երիտասարդության իրազեկության բարձրացումն էր: Երգի Պետական Թատրոնի տնօրեն երգահան Ա. Գրիգորյանը հայտնեց ծրագրին աջակցելու իր պատրաստակամությունը: Երիտասարդ և տաղանդավոր բանաստեղծ Ա. Բարսեղյանի երաժշտության և խոսքերի հիման վրա ձայնագրվեց Քարոզարշավի երգը` "Հանուն սիրո" խորհրդանշական վերնագրով:

Քարոզարշավի շրջանակներում կազմակերպվել են հակաթրաֆիքինգի հիմնահարցերի վերաբերյալ սեմինարներ, "Հավերժ Լիլիա" ֆիլմի ցուցադրությունը, համերգներ Հայաստանի երկու մարզերում և եզրափակիչ գալա համերգ Երևանում:

Համերգներից առաջ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և  ՄԱԿ ՀԱ աշխատակիցները պատրաստել էին հատուկ մանիֆեստ, որը հետագայում ստորագրեցին 30 հայտնի հայ փոփ աստղեր: Ստորագրելով Մանիֆեստը և միանալով թրաֆիքինգի դեմ պայքարող կազմակերպություններին և անհատներին` վերոնշյալ աստղերն իրենց երգերով ուղղակիորեն ներգրավվեցին ծրագրի իրականացման մեջ: Նրանք մասնակցելով ծրագրի շրջանակներում կազմակերպված երեք համերգներին` առաջին անգամ ներկայացրեցին Քարոզարշավի "Հանուն սիրո" երգը, ինչպես նաև տրամադրեցին իրենց երգերը հայալեզու և անգլալեզու երգերի երաժշտական հավաքածուի սկավառակի ձայնագրությանը:  

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ ՀԱ-ի Ծրագրի իրականացման թիմերը համատեղ մշակեցին հատուկ SMS հաղորդագրություն և 2005թ. դեկտեմբերի 2-ին տարածեցին այն "Արմենթելի" բոլոր բջջային բաժանորդներին` նշելով "Ստրկության վերացման" միջազգային օրը: Քարոզարշավի ամբողջ ընթացքը տեսագրել և  Քարոզարշավի մասին պատմող ֆիլմ է նկարահանել "Մոնարք TV" ընկերությունը:
© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com