Ծրագրեր

Վստահության կառուցումը Հարավային Կովկասում

AddThis Social Bookmark Button

“Վստահության կառուցումը Հարավային Կովկասում” 2008/2009

"Վստահության կառուցումը Հարավային Կովկասում" ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի վրացական և շվեդական ասոցիացիաների կողմից ՄԱԿ-ի հայկական և վրացական ասոցիացիաների և ՄԱԿ-ի ադրբեջանական ասոցիացիայի նախաձեռնող խմբի հետ համատեղ: Ծրագիրն իրականացվելու է 2008-2009թթ. Ֆորում Սիդի ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է նպաստել վստահության կառուցմանը, ցանցային աշխատանքին և Հազարամյակի զարգացման նպատակների իրագործմանը (ՀԶՆ) Հարավային Կովկասում:

 

Ծրագրի գործողություններն են`

• Վստահության կառուցումը Հարավային Կովկասում
• Վստահության կառուցումը Շիդա Քարթլիում
• ՀԶՆ խթանում

 

 

 

Վստահության կառուցումը Հարավային Կովկասում ծրագրով նախատեսվում է հզորացնել ՄԱԿ-ի Կովկասյան ասոցիացիաների գործունեությունը, աջակցել ՄԱԿ-ի հայկական ասոցիացիային և ՄԱԿ-ի ադրբեջանական ասոցիացիայի նախաձեռնող խմբին իրականացնել իրենց մանդատը/լիազորությունները, ինչպես նաև իրականացնել վստահության կառուցմանը, երիտասարդներին և քաղաքացիական հասարակության հզորացմանն ուղղված ծրագրեր: Հարավկովկասյան ՄԱԿ-ի ասոցիացիաների ցանցային աշխատանքը հզորացնելու նպատակով կկազմակերպվեն հանդիպումներ, ՄԱԿ-ի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման քարոզարշավներ, ազգային և տարածաշրջանային ՄԱԿ-ի մոդելներ և երիտասարդական այլ ծրագրեր: Կմշակվեն և կիրականացվեն համատեղ գործողություններ և քարոզարշավներ:

Ծրագիրը նպատակ ունի նաև վստահություն կառուցել Շիդա Քարթլիում` Վրաստանում հակամարտություններից տուժված տարածքների տարբեր խմբերի միջև (Շիդա Քարթլի, Ցխինվալի), անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով ապահովելով հզորացնել քաղհասարակության դերակատարներին, ընդգրկելով կանանց և երիտասարդներին վստահության կառուցման գործընթացում:

ՀԶՆ-ների խթանումը նախատեսում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում կատարել հետազոտություններ ՀԶՆ-ների վերաբերյալ և տպագրել ՀԶՆ առաջընթացի զեկույցներ: Կկազմակերպվեն նաև ՀԶՆ-ների վերաբերյալ իրազեկության բարձրացման քարոզարշավներ:

© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com