Երիտասարդները սպորտում

AddThis Social Bookmark Button

Սպորտը միավորում է մարդկանց


Հարավային Կովկասը տարբեր մշակույթներ ունեցող տարածաշրջան է, որը փորձում է իր բազմազան քաղաքական և էթնիկ տարբերություններով հանդերձ համաձայնության գալ և ստեղծել ապագայի համար կայուն շրջակա միջավայր:

Երիտասարդության և սպորտի հիմնահարցերը հնարավորություն են ընձեռել երիտասարդներին ներգրավելու միջմշակութային երկխոսության և գործունեության մեջ` հաշվի չառնելով պատմական նախադրյալները և ունակությունները:

Սպորտը միավորում է մարդկանց Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագիրը ստեղծվել է շնորհիվ Հարավ - արևելյան Եվրոպայի մի շարք երկրների երիտասարդների ծավալուն աշխատանքի, մասնավորապես 2012թ. օլիմպիական խաղերի համար Բրիտանական Խորհրդի "Երիտասարդություն, Սպորտ, Ակցիա"; Գլոբալ փորձնական ծրագրի արդյունքում զարգացած հարաբերությունների և ցանցերի հիման վրա:
Այս ծրագիրը տարածվում է ամբողջ Հարավային Կովկասի վրա և հետազոտում է միջմշակութային երկխոսության և կրթության ոլորտում գլխավոր հիմնահարցերը` խրախուսելով տարբեր մշակույթների ներկայացուցիչ երիտասարդների միջև հանդուրժողականություն և փոխըմբռնում:

"Սպորտը միավորում է մարդկանց" երիտասարդական ամառային ճամբարը, որն անցկացվեց 2008թ. հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 8-ը Ուռեկիում, համախմբել էր 18-ից 25 տարեկան 21 ներկայացուցիչների Հայաստանից, Ադրբեջանից  և Վրաստանից:

Կազմակերպվեցին տարբեր թեմաներով (խմբային աշխատանք և համագործակցություն, առաջնորդություն, հաղորդակցություն և միջմշակութային ուսուցում) մի շարք սպորտային միջոցառումներ և սեմինարներ, որոնց նպատակն էր ապագա երիտասարդ առաջնորդներին քաջալերել և վերապատրաստել օգտագործելու սպորտային գործունեությունը որպես միջոց` տեղական երիտասարդական աշխատանքի և երիտասարդության կրթության համար:

Ծրագրի հիմնական ձեռքբերումներից էին մասնակիցների կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք պետք է նպաստեն տեղական և միջազգային նախաձեռնություններում երիտասարդության` որպես առաջնորդների` առավել ակտիվ մասնակցությանը:

Ծրագիրն իրականացվել է գործընկեր կազմակերպությունների կողմից – Հայաստանից` ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա, Վրաստանից` Խաղաղության և զարգացման ակադեմիա, և Ադրբեջանից` Երիտասարդների կրթական կենտրոն, Բրիտանական Խորհրդի ֆինանսական աջակցությամբ:
© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com