Երիտասարդական թև

AddThis Social Bookmark Button

        ՄԱԿ-ի Հայկական Ասոցիացիա

        Երիտասարդական թև


        Մանիֆեստ

 

Մենք` Հայաստանի երիտասարդներս, միավորվելով ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի Երիտասարդական թևի ներքո, հետապնդում ենք նոր սերնդի կենսական ներուժը և էներգիան հայ հասարակությունում ՄԱԿ-ի գործունեությանը նպաստելու նպատակ` այսպիսով, առավել ակնհայտ և ազդեցիկ դարձնելով ՄԱԿ-ի Հայկական Ասոցիացիայի դերն ու նշանակությունը:


Մենք հավատում ենք, որ ՄԱԿ-ի կողմից քարոզվող արժեքները պետք է առաջնահերթ և հիմնարար լինեն բոլոր պետությունների համար: Այդ արժեքները վերածելը քաղաքականությունների, գործընթացների և մարդկանց կյանքի հիմնային տարրի` էական և անփոխարինելի քայլ է մեր առաջընթացի, բարգավաճման և, ի վերջո, մեր մոլորակի համար:

Մտածելակերպի և մեթոդների փոփոխությունը անհրաժեշտ է և պետք է իրականացվի: Մենք գիտակցում ենք, որ հասարակության երիտասարդ հատվածն է այն միակ ուժը, որն ի վիճակի է առաջնորդելու այս փոփոխությունը իրենց համայնքներում` մասնակիորեն, և մեր պետությունում` որպես ամբողջություն:

Մենք պիտի  ուսումնասիրենք,  մենք կհայտնագործենք, մենք կկիսենք:
Սրանք են այն հիմնական սկզբունքները, որոնց վրա է ամրանալու երիտասարդության գործունեությունը: Երիտասարդների պրպտող և համարձակ միտքն է ունակ միավորելու իրենց համայնքը և հասարակությունը, իրենց երկիրն ու աշխարհն ամբողջովին. այդ կապի ստեղծումն անհրաժեշտ է` կամուրջ կառուցելու  տեղի  երիտասարդների և ՄԱԿ-ի երիտասարդության միջև:

Այս կամրջի հաստատման միջոցով միայն մենք կարող ենք տեղական համայնքներից դուրս քայլ կատարել և հարստացնել թե հայկական, թե համաշխարհային մշակութային ժառանգությունը` տարածելով ՄԱԿ-ի արժեքները, սկզբունքներն ու ծրագրերը Հայաստանում և ներկայացնելով Հայաստանի մշակութային ժառանգությունը, արժեքներն ու ավանդույթները ՄԱԿ-ի կառույցների և ծրագրերի միջոցով:

Այսպիսով, Հայաստանի երիտասարդությունն է լինելու հայկական հասարակության պատուհանը դեպի ՄԱԿ-ի գաղափարներ և արժեքներ` ՄԱԿ-ի սկզբունքների   պատվիրակը և ազգային արժեքների դեսպանը:

Ովքեր ենք Մենք


ՄԱԿ-ի  Հայկական ասոցիացիայի Երիտասարդությունը  2007-ի հունվարին  հիմնված Երիտասարդական Թևն է: Մեր նպատակն է հայությանը, հատկապես երիտասարդությանն առավել ակտիվորեն ներառել ՄԱԿ-ի աշխատանքներում, համաշխարհային կառավարման մեջ, ստեղծել ավելի հագեցած տեղեկացվածություն և փոխըմբռնում ժողովուրդների և մշակույթների միջև, հայ երիտասարդներին դարձնել միջազգային երիտասարդության ընտանիքի անդամ և ներգրավել նրանց միջազգային նշանակության կարևորագույն հարցերում, որոնք մեծ ազդեցություն ունեն բոլորիս վրա:

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի Երիտասարդները պայքարում են ավելի լավ աշխարհի, խաղաղ աշխարհի, ներդաշնակ աշխարհի համար:

Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր անհատի աշխատանքը և հասարակության գործունեությունը` որպես ընդհանրություն, հիմնարար և ամենից կարևոր քայլերն են դեպի վերը նշվածը:

Մենք նաև խորապես հավատում ենք, որ աշխարհի բոլոր անկյունների միջև ամուր համագործակցությունը միայն  կարող է ստեղծել հենց  այն համաշխարհային հանրությունը, որի ձեռքերում է ապագան և որը հիմնված է Փոխադարձ Հավատարմության, Խաղաղության Մշակույթի, Ակտիվ Հանդուրժողականության, Գիտակցված Քաղաքացիության, Մարդու Իրավունքների և Միջմշակութային Երկխոսության վրա:

Թեև համայնքի յուրաքանչյուր անդամի ջանքերն անհրաժեշտ են, մենք մեծամասամբ մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք երիտասարդների վրա` համոզված լինելով, որ նրանք են այն երակը, որը խոչընդոտում է հասարակության ստագնացիան /լճացումը/, նոր մտքեր է մատակարարում, ձեռնամուխ է լինում նրանց հետագա կիրառմանը և զարգացմանը:

Այս շրջանակներում երիտասարդությանը մարտահրավեր է նետված` զարգացնելու այն գործիքներն ու ունակությունները, որոնք անհրաժեշտ են աշխարհի դժվարագույն խնդիրներին դիմագրավելու համար:

Ելնելով իր տեսլականից ու հետագա նպատակներից` ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի Երիտասարդությունը շեշտադրում է իր քաղաքականության երեք հիմնական ուղղություններ.
  • Տեղական-Ազգային
  • Տարածաշրջանային
  • Միջազգայինl

Տեղական-Ազգային մակարդակում ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի Երիտասարդությունը լինելու է ՄԱԿ-ի գաղափարների տարածողն ու միևնույն ժամանակ ազգային դիմագծի պահպանողը:

Տարածաշրջանում մեր հիմնական նպատակն է համագործակցությունը տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ամուր կապերի ապահովումը մեր հարևան երկրների ՄԱԿ-ի ասոցիացիաների երիտասարդների հետ, տարածաշրջանային տարբեր ՀԿ-ների հետ գործակցության հաստատումն ու ընդլայնումը:

Միջազգային մակարդակը ամենից լայնն է և ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի Երիտասարդության քայլերն այստեղ լինելու են ավելի ծանրակշիռ և բազմակողմ:

Բնականաբար,  համագործակցության համար մեր  առաջնային և հիմնական թիրախը ՄԱԿ-ի Ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի /WFUNA-Youth/ Երիտասարդությունն է, բազմաթիվ պետությունների  ՄԱԿ-ի Ասոցիացիաների Երիտասարդների հետ կապերի հաստատումը: Երկրորդ ուղղությունն է այն ՀԿ-ների հետ կապերի հաստատումը, որոնք շահագրգռված են նման գործունեությունում:
Հաջորդ նպատակն է կոնֆերանսների, սեմինարների, տարբեր նախագծերի կազմակերպումն ու նախաձեռնումը, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրից դուրս մասնակցության ապահովմամբ:

Վերջին կետերը կարևորագույն քայլեր են մեր մարտավարության հիմնական  կողմերը իրականացնելու ուղղությամբ. դրանք են Հայաստանի ավանդույթները, արժեքները և մշակութային ժառանգությունը ներկայացնել աշխարհին և համապատասխանաբար այլ երկրների մշակույթը և արժեքները ներկայացնել հայերին` հարստացնելով  ինչպես հայկական,  այնպես էլ համաշխարհային մշակութային ժառանգությունը:

Պատրաստեցին.
Ստեփան Խզրթյանը
Ամալյա Հովսեփյանը

Երիտասարդական թևի առաջնորդ

Նատալի Սահակյան
Անդամներ
Ստեփան Խզրթյան
Ամալյա Հովսեփյան
Մարինե Էջուրյան
Սոնա Եղիազարյան
Հայկ Թորոյան
Վահագն Քոթանջյան
Գրիգոր Բիձյան
Անի Պողոսյան
Մարիամ Ադամյան
Խաչատուր Օքսուզյան
Զարուհի Քոչարյան
Լուսինե Պապոյան
Ֆիլիպ Մելիքյան
Արման Սուֆլյան
Սոնա Մամյան
Միքայել Տեր-Մելիքյան
Կարեն Գևորգյան
Լիլիթ Գևորգյան
© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com