Ինտելեկտուալ փառատոն

AddThis Social Bookmark Button

Ինտելեկտուալ փառատոն

 

2007թ. նախաձեռնված Ինտելեկտուալ փառատոնը ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի, Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) և "ԽորանԱրդ" ՀԿ-ի համատեղ ծրագիրն է:

2007 թվականին ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ արքեպս. Կճոյանի օրհնությամբ, Հայաստանի "ԽորանԱրդ" ինտելեկտուալ ակումբը և Հարավարևմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցու Ծխական խորհրդի անդամ, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարեն Ասատրյանի և Երիտասարդաց միության նախաձեռնությամբ կազմակերպվում է "Ինչ, Որտեղ, Երբ" ինտելեկտուալ խաղը, որը հասցրել է դառնալ ավանդական ու սիրված: Ինտելեկտուալ խաղը կազմակերպվում է տարին չորս անգամ և ունի երեք մրցանակային տեղեր: Ինտելեկտուալ խաղը համատեղում է ժամանցն ու օգտակարը, մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ հոգևոր կյանքի մասին և ընդհանրապես:
 
Խաղին մասնակցում են ինչպես ԱՀԹ թեմի երիտասարդաց միությունները, այնպես էլ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի "1700" անունը կրող թիմը: Թիմի անունը պայմանավորված է քրիստոնեության ընդունման տարեթվով, որն իհարկե ամեն տարի փոփոխվում է աճման կարգով: Ինտելեկտուալ փառատոնի հարցերը կազմում և խաղը վարում է "ԽորանԱրդ" ինտելեկտուալ կենտրոնը: Հարցերի մեծամասնությունը վերաբերում են հոգևոր կյանքին և Հայ Առաքելական  եկեղեցու  պատմությանը: Հոգևորի և երիտասարդականի հստակ բանաձևով խաղը ամեն անգամ ընթանում է թեժ պայքարում`  դառնալով իսկական տոն և ինտելեկտուալ փառատոն:

2008թ. օգոստոսի 23-ին տեղի ունեցավ ինտելեկտուալ փառատոնի հերթական խաղը, որը նվիրված էր ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ, Ծխական խորհրդի անդամ Կարեն Ասատրյանի հիշատակին: Խաղին մասնակցում էին ԱՀԹ թեմի երիտասարդաց միությունները և ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի "1707" թիմը, որն էլ արժանացավ առաջին պատվավոր մրցանակին:

 

 

 

© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com