Ծրագրեր

Պաշտպանելու պարտավորություն(R2P)

AddThis Social Bookmark Button

Հոլոքոստից հետո աշխարհը խոստացավ, որ այսպիսի բռնություններն ու դաժանությունները «երբեք այլևս» չեն կրկնվի: Այնուամենայնիվ, 20-րդ դարում աշխարհում հաջորդաբար տեղի ունեցած զանգվածային ոճրագործությունները վկայում են, որ խաղաղ բնակչության պաշտպանությունն ու նմանատիպ ոճրագործությունների կանխարգելումը ձախողվել է: 

Դրանից ելնելով` ՄԱԿ-ը կոչ արեց գործել հանուն առավել ուժեղ քաղաքացիական պաշտպանության համակարգի: 2005 թվականին ՄԱԿ-ն ընդունեց «Պաշտպանելու պարտավորություն» (R2P) նորմը, որը սահմանում է բոլոր պետությունների պարտավորությունը` պաշտպանելու իրենց բնակչությանը զանգվածային բռնություններից: 

Ցեղասպանություններին, ռազմական հանցագործություններին, էթնիկ զտումներին և մարդկության դեմ ուղղված հանցագործություններին համարժեք արձագանքելու համար ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնությունը մշակել է եռամյա ծրագիր` այս նոր պարտավորության և նորմի` R2P-ի իրագործմանը նպաստելու նպատակով: 

2011թ. ապրիլին ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան միացավ «Պաշտպանելու պարտավորություն. Համախմբելով հանրային և քաղաքական կամքը» ծրագրին: 

Ծրագրի նպատակն է համախմբել հանրային և քաղաքական կամքը, կանխարգելել, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև գործել մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման դեմ` ուժեղացնելով R2P-ն և նպաստելով վերջինիս արժեքների տարածմանը: Ծրագիրը նպաստում է R2P-ի հիմնահարցերի շրջանակներում ՄԱԿ-ի ասոցիացիաների առավել արդյունավետ երկխոսությանը կառավարությունների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների, գիտական շրջանակների և ՄԱԿ-ի միջև: 


R2P-ի վերաբերյալ իրազեկման, ընկալման մակարդակի և քաղաքացիական հասարակության ներգրավվածության բարձրացումը կուղղվի մարդու իրավունքների և R2P նորմի շրջանակներում խաղաղ բնակչության պաշտպանությանը, պետությունների պարտավորությունների կատարման պահանջի ամրապնդմանը, ինչպես նաև կուժեղացնի ՄԱԿ-ի` մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման կանխարգելման շրջանակները: 

 Այս ծրագիրը նպատակուղղված է ներգրավելու և խրախուսելու քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև տեղում քաղաքական կամքի դրսևորման խթանմանը և միջազգային մակարդակում զանգվածային ոճրագործությունների կանխմանն ու այդ նպատակով ակցիաների կազմակերպմանը: Ծրագրի որոշ նպատակներ ուղղված են R2P-ի վերաբերյալ գիտելիքի և իրազեկության մակարդակի բարձրացմանը դասընթացների, ԶԼՄ-ների լուսաբանման և քաղաքական քննարկումների ակտիվացման միջոցով, ինչպես նաև վերջինիս առնչվող տեղեկատվության տարածման և քարոզչության ապահովման համար արդյունավետ մեթոդների կիրառման ապահովմանը:

 

 

 


 

 

© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com