Ծրագրեր

ՄԱԿ-ի 60-ամյակի միջոցառումներ

AddThis Social Bookmark Button

ՄԱԿ-ի 60-րդ տարեդարձ


ՄԱԿ-ի 60-ամյակի տոնակատարությանը նվիրված մի շարք միջոցառումներ են նախաձեռնվել և իրականացվել ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից:
Կազմակերպվել են հետևյալ տոնակատարությունները և միջոցառումները`

ՄԱԿ-ի 60-ամյակին նվիրված գալա համերգ

2005թ. սեպտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Հայաստանում ՄԱԿ-ի 60-րդ տարեդարձի շրջանակներում ձեռնամուխ եղան մի նոր ծրագրի իրականացմանը` Հանրապետության հրապարակում բացօթյա գալա-համերգի կազմակերպմանը:
Հատուկ այս միջոցառման համար ձայնագրվեց "Մենք ենք կերտում մեր պատմությունը" վերնագրով նոր երգ և այս երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ 26 այնպիսի փոփ աստղերի մասնակցությամբ, ինչպիսիք են Հայկոն, Շուշան Պետրոսյանը, Անդրեն, Գոգան և այլն: Նույն երգիչները մասնակցեցին գալա համերգին իրենց հիթերով: Այս համերգի մասին ֆիլմ նկարահանվեց:


Շախմատի առաջին փառատոն - ՄԱԿ-ի գավաթ

 
2005թ. սեպտեմբերի 24-ին առաջին անգամ կայացավ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Ասատրյանի կողմից նախաձեռնված և Երևանի Կասկադին հարող տարածքում կազմակերպված Շախմատի փառատոն–ՄԱԿ-ի գավաթի խաղարկությունը ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանի Շախմատի ակադեմիայի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համատեղ ջանքերով: Այս փառատոնին մասնակցում էին միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ՀԿ սեկտորի 45 ներկայացուցիչներ և ՀՀ տարբեր մարզերի շախմատային ակումբները ներկայացնող շուրջ 40 երեխաներ: Երեք միջազգային կարգի գրոսմայստերներ Ա. Անաստասյանը, Կ. Ասրյանը և Տ. Պետրոսյանը միաժամանակյա խաղ անցկացրեցին 45 մեծահասակ մասնակիցների հետ: Երեխաները մրցում էին միմյանց հետ ՄԱԿ-ի գավաթի համար բլից խաղարկությունում: Երեխաների միջև մրցույթի հաղթողներին հանձնվեցին ՄԱԿ-ի գավաթ և դրամական պարգևներ: Այս միջոցառման համար կազմակերպվել էր մեծ գովազդային արշավ: Խաղարկությանը ներկա էին ՄԱԿ-ի մշտական համակարգողը Հայաստանում` տկն. Կոնսուելո Վիդալը, որը բացեց խաղարկությունը, և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան կազմակերպել էր Շախմատի փառատոնի հեռարձակումը "Երևան TV" հեռուստաալիքով:

 

 

Հազարամյակի զարգացման նպատակների մասին գրական ակնարկների մրցույթ

2005թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում անցկացվեց գրական ակնարկների Հանրապետական մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության արարողությունը, որը նվիրված էր ՄԱԿ-ի 60-ամյակի տոնակատարությանը և կազմակերպել էր ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան "Փրոջեքթ Հարմոնի" հայկական գրասենյակի հետ համատեղ: "Փրոջեքթ Հարմոնիի" դպրոցների փոխկապակցման ծրագրից ընտրվեցին 330 դպրոցներ, որոնց ուղարկվեցին ՄԱԿ-ի ՀԶՆ-ների վերաբերյալ թեմաներ: Ներկայացվեց շուրջ 110 գրական ակնարկ: ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի և "Փրոջեքթ Հարմոնիի" անդամներից կազմված միացյալ հանձնաժողովը ընտրեց թվով ութ հաղթողների` 1` առաջին, 2` երկրորդ և 5` երրորդ տեղերի համար: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի և "Փրոջեքթ Հարմոնի" հայկական գրասենյակի կողմից նվերներ շնորհվեցին հաղթողներին:


ՄԱԿ-ի 60-րդ տարեդարձին նվիրված նկարչության մրցույթ

 
ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր Նկարչության մրցույթ քոլեջ-ստուդիայի երեխաների միջև` նվիրված ՄԱԿ-ի 60-րդ տարեդարձին: 4-ից 14 տարեկան 35 երեխաներ ներկայացրեցին շուրջ 80 աշխատանքներ, որոնցից ընտրված լավագույն 46-ը երկու շաբաթով ցուցադրվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դահլիճում: Քոլեջ-ստուդիայի 24 երեխաների կողմից պատրաստված և ցուցահանդեսի ընթացքում ներկայացված բատիկան կարելի էր, հիրավի, գլուխգործոց համարել:

 

 

ՄԱԿ-ի 60-րդ տարեդարձ

 
ՄԱԿ-ի 60-ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների շարքը եզրափակեց Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում անցկացված դասական համերգը Կոմիտասի անվան քառյակի, Հովեր երգչախմբի և Վլ. Սպիվակովի անվան հիմնադրամի երեխաների ելույթներով: Համերգին ներկա էին ՀՀ Կառավարության անդամներ, դիվանագիտական այրեր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com